Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Սառցե սիրտը» հեքիաթի հիման վրա ստեղծված սառցե շոուն անտարբեր չի թողնի ոչ՛ երեխաներին, ո՛չ մեծերին»

«Սառցե սիրտը» հեքիաթի հիման վրա ստեղծված սառցե շոուն անտարբեր չի թողնի ոչ՛ երեխաներին, ո՛չ մեծերին»
15.12.2016 | 14:20

Հունվարի 7-8-ը, ժամը` 17:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Էլզայի և Աննայի զարմանահրաշ արկածները» սառցեշոուն: «Ամանորյա արձակուրդներին հրավիրում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին արտասովոր ձմեռային ճամփորդության դեպի թովիչ մի աշխարհ, որտեղ ապրում են կախարդված արքայադուստրեր, զվարճալի խոսող ձնեմարդեր, խիզախ սառցահատներ և բարի տրոլլներ: Աշխարհ, որտեղ ոչ մի կախարդանք ի զորու չէ բաժանել երկու քույրերի, որտեղ ճշմարիտ ընկերությունն ու սերը ընդունակ են հալեցնել ամենակարծր սառույցը թե՛ դրսում, թե՛ մտերիմ մարդկանց սրտերում»,- տեղեկացնում են կազմակերպիչները, վստահեցնելով, որ «Սառցե սիրտը» հեքիաթի հիման վրա ստեղծված գունեղ սառցե շոուն անտարբեր չի թողնի ոչ՛ երեխաներին, ո՛չ մեծերին:

Աննայի, Էլզայի, Քրիստոֆի և Օլաֆի զարմանահրաշ ճամփորդությունը, ծանոթ մեղեդիները, բեմի դինամիկ տեսազարդարանքը և զվարճալի հանդերձները կգրավեն փոքրիկներին, իսկ մեծահասակները կարող են վայելել բարձրակարգ գեղասահքի և ժամանակակից պարային համարները: Դերերում ներգրավված են Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գործող սպորտսմեններ և լավագույն սառցե շոուների մենակատարներ: Գլխավոր դերերում բազմաթիվ սպորտային տիտղոսակիրներ Ալեքսեյ Ռոգոնովն ու Քրիստինա Աստախովան են: Գեղասահքի սիրահարները նրանց հիշում են 2016 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունից, որտեղ նրանք փայլեցին իրենց արտասովոր արտիստիկ ծրագրերով և գերազանց կատարմամբ: Ներկայացման պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միայլովը համաշխարհային սառցե շոուների մենակատար է, պահանջված մարզիչ, սպորտային ծրագրերի և բազմաթիվ սառցե շոուների պարուսույց-բեմադրիչ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի սառցե թատրոնի «Юнона и Авось», «Алиса в стране чудес» ներկայացումների, Եվգենի Պլյուշչենկոյի «Короли льда», «Снежный король», «Щелкунчик» սառցե շոուների, Պյոտր Չեռնեշովի «Парфюмер», «Джинглики», «Щелкунчик», «Лебединое озеро», «Чиполлино» ներկայացումների:

«Սառցե սիրտըե սառցե շոուի պրեմիերան տեղի է ունեցել Ձմեռային սպորտաձևերի տոներին և արժանացել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պատվոգրին:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ